Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Երվանդ Սարգսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Ազատամարտիկների փողոց 43/1 ավտոտնակ հասցեում Երվանդ Ալեքսանի Սարգսյանի կողմից կառուցված ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 23,3 քմ) և սպասարկման ու պահպանման համար հատկացված 0.00233 հա բնակելի կառուցապատման հողամասը (ծածկագիր՝ 03-003-0126-0010) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Երվանդ Ալեքսանի Սարգսյանին:
2.Օրինական ճանաչված շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 45878 (քառասունհինգ հազար ութ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ:
3.Ավտոտնակի զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 103494 ( հարյուր երեք հազար չորս հարյուր իննսունչորս) ՀՀ դրամ:
4.Օրինական ճանաչված գույքը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |