Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Երանուհի Շամոյանի կողմից ներկայացված հայտը (171101)․ որոշում եմ՝
1.Երանուհի Շամոյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք, գյուղ Ղուկասավան հասցեում տալ պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Երանուհի Շամոյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երանուհի Շամոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: