Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Ալեքսան Հովհաննիսյանի դիմումը /մտից՝ 13.05.2024թ. թիվ 5651/, 04.08.2009 թվականին կնքված թիվ 2070 վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Հովտաշատ բնակավայրի 03-054-0247-0058 ծածկագիրը կրող 1,24 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Ալեքսան Սուրենի Հովհաննիսյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող 03-054-0247-0058 ծածկագրով 1,24 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը / իրավունքի պետական գրանցման վկայական N 0079596/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 քմ-ը 201 Հայաստանի Հանրապետության դրամ/ ընդհանուր 2493000 /երկու միլիոն չորս հարյուր իննսուներեք հազար / Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել Ալեքսան Սուրենի Հովհաննիսյանին։ |