Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Անդրանիկ Թորոսյանի դիմումը՝ /02.11.2023թ. մտից՝ 14360/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրում գտնվող Անդրանիկ Ռազմիկի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-067-0057-0014 կադաստրային ծածկագիրը կրող, 0.3027հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձիաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով։ |