Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով  Ռոմիկ Հարությունյանի  դիմումը՝  /մտից ՝ 18.11.2022թ. N 6551/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս  համայնքի ավագանին որոշում է․    1. ՀՀ Արարատի մարզի,   Մասիս համայնքի Գեղանիստ  բնակավայրում գտնվող Ռոմիկ Ռաֆայելի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 03-028-0112-0018 կադաստրային ծածկագիրը կրող,  0.1082 հա  մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության  հողամաի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։   |