Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Դավիթ Գուրամիի Մարգարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Դպրոցականների փողոց 9/15 հասցեում գտնվող շինությունները ( մակերեսը՝ 54,2քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00678 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0131-0231) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Դավիթ Գուրամիի Մարգարյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 1129745 (մեկ միլիոն հարյուր քսանինը հազար յոթ հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ:
3.Շինություններով զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 463366 (չորս հարյուր վաթսուներեք հազար երեք հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |