Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Սուսաննա Ավետյանի խնդրանքին /մտից մատյանի՝05.11.2019թ. թիվ 1295/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս, թիվ 25/8 հասցեում Սուսաննա Ավետյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0032 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-135-024/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Սուսաննա Ավետյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 94080 /իննսունչորս հազար ութանասուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: |