Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Արսեն Դալլաքյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 23.02.2022թ. N 608/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Արսեն Ավետիքի Դալլաքյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողերի 0.503 հա հողամասի /ծածկագիր՝ 03-003-0619-0002/ գյուղմթերքների մթերման կետ հիմնելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |