Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-ր դ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Արշակ Եղիազարյանի դիմումը /մտից՝ 07.10.2024թ. թիվ 13681/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք ք․ Մասիս 3-րդ փողոց 4/1 հողամաս հասցեում 0,02317 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0124-0040, սեփականության իրավունքի վկայական N 02092024-03-0032/, որը սահմանակից է Արշակ Գագիկի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-01245-0039/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Արշակ Գագիկի Եղիազարյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1030300 /միլիոն երեսուն հազար երեք հարյուր / Հայաստանի Հանրապետության դրամ: |