Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ - 124 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի գրությունը /մտից ՝ 28.04․2025թ. N 4507/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունները՝
- Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզի Մասիս համայնքի, Ջրահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-079-0024-0035 կադաստրային ծածկագրով 0,18887 հա և 03-079-0024-0036 կադաստրային ծածկագրով 0,18302 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի հողերը փոխադրել 03-079-0024-0035 կադաստրային ծածկագրով 0,18887 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման և 03-079-0024-0036 կադաստրային ծածկագրով 0,18302 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
|