Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ և հիմք ընդունելով հողամասի վարձակալ Արտաշես Աշոտի Ալանակյանի լիազորած անձ Կարինե Տաճատի Հովհաննիսյանի դիմումը /28․02․2024թ, մտից 2855/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն՝ Արտաշես Աշոտի Ալանակյանի կողմից վարձակալված, Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1,3349 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը ենթավարձակալության տրամադրելու վարձակալության տրված ժամկետով և պայմաններով Կարեն Համլետի Ղազարյանին։ |