Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Հրաչյա Միխաելի Խանոյանի, Նունե Լևիկի Խանոյանի, Տիգրան Հրաչյայի Խանոյանի և Անի Հրաչյայի Խանոյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնք, ք․ Մասիս Երևանյան փողոց, 88/1 հողամաս հասցեում գտնվող բնակելի տունը (մակերեսը՝ 12,5 քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,001603 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0056-0060) ուղղակի վաճառքով օտարել բնակիչներ՝ Հրաչյա Միխաելի Խանոյանին, Նունե Լևիկի Խանոյանին, Տիգրան Հրաչյայի Խանոյանին և Անի Հրաչյայի Խանոյանին։
2․Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 87000 (ութսունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 110000 (հարյուր տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |