Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով , Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը՝ /ծածկագիր 0305433HCKYT/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրի Սայաթ Նովա փողոցից դեպի աջ թեքվող առաջին փողոցը անվանակոչել ՝ Սայաթ Նովա փողոց, 1-ին փակուղի։ |