Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Արթուր Վարդանյանի դիմումը՝ /մտից ՝ 20.01.2023թ. N 870/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Սիս բնակավայրի Անկախության փողոց, 1 հասցեում գտնվող Արթուր Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 03-083-0017-0013 կադաստրային ծածկագիրը կրող, 0.24943 հա մակերեսով բնակավայրերի բնակելի նշանակության հողամասից 0,1857հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով։
|