Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Անդրանիկ Օսիպյանի դիմումը /մտից՝ 21.06․2024թ. N 8745/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Արգավանդ բնակավայրի Սարալանջի փողոց 35/2 հասցեում գտնվող, 03-018-0255-0033 կադաստրային ծածկագրով /0,06323 հա/ հողամասի նկատմամբ Անդրանիկ Արամի Օսիպյանին տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ սեփականության իրավունքով պատկանող Արգավանդ, Գետափնյա փողոց, 4/1 հասցեում գտնվող գույքային միավորի սպասարկման /մուտք ու ելք/ նպատակով :
2. Անդրանիկ Օսիպյանի հետ կնքել 99 տարի ժամկետով սերվիտուտի պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանել 200000/ երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |