Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Շավարշ Գևորգյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք գ.Արգավանդ Երկաթգծի 3-րդ փողոց 2/4 հասցեում գտնվող պարիսպը /արտաքին չափը՝ 15.2 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00783 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-018-0235-0027/ ուղղակի վաճառքով օտարել Շավարշ Խաչատուրի Գևորգյանին ։ 2.Պարսպի ուղղակի վաճառքի գինը կազմում է 97.463 / ինսունյոթ հազար չոս հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը 4612/չորս հազար վեց հարյուր տասներկու/ ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1266628/ մեկ միլիոն երկու հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր քսանութ/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 16176.6 /տասնվեց հազար մեկ հարյուր յոթանասունվեց ամբողջ վեց/ ՀՀ դրամ: |