Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Մնացական Ծորմուդյանի դիմումը՝ /մտից ՝ 09.12.2022թ. N 7642/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գտնվող Մնացական Սաշայի Ծորմուդյանին սեփականության իրավունքով պատկանող 03-028-0112-0001 կադաստրային ծածկագիրը կրող, 0.14հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ |