Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Սպարտակ Գասպարյանի դիմումը /մտից ՝ 28.07.2023թ. թիվ 9744/, Մասիսի քաղաքապետարանի և Սպարտակ Գասպարյանի միջև 28.02.2006 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի, Հրանտ Վարդանյան փողոց, 2/4 հասցեում գտնվող 0,010501 հա, ծածկագիր՝ 03-003-0296-0498 և Հրանտ Վարդանյան 2/5 հասցեում գտնվող 0,14030հա, ծածկագիր 03-003-0296-0499 հողամասերը չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Սպարտակ Պարույրի Գասպարյանի կողմից վարձակալած հողամասերը թույլատրել տվյալ պահին գործող հողի կադաստրային 1քմ-ը 1221 դրամ արժեքով գնման նախապատվության իրավունքով, մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել վարձակալին ՝Սպարտակ Պարույրի Գասպարյանին:
- ք. Մասիս, Հրանտ Վարդանյան փողոց, 2/5 հասցեում գտնվող 0,14030հա բնակավայրերի հասարակական կառուցապատման և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0296-0499 վկայական N 02082023-03-0024/, ընդհանուր 1 713 063 ՀՀ դրամ,
- ք. Մասիս, Հրանտ Վարդանյան փողոց, 2/4 հասցեում գտնվող 0,10501հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը / ծածկագիր՝ 03-003-0296-0498, վկայական N 02082023-03-0053/, ընդհանուր 1 282 173 ՀՀ դրամ:
|