Այսօր: Երեքշաբթի, 14 Հունվարի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 239
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 նոյեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի 88 որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը և ընդառաջելով Արամ Բեկյանի (21․10․2024թ. մտից N14264) դիմումին. որոշում եմ`

Անդրանիկ Արամի Բեկյանին (1/3), Նունե Ռուբիկի Բեկյանին (1/3), Արամ Անդրանիկի Բեկյանին (1/3) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 

1․ 03-070-0079-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից ՀՀ Արարատի մարզ, համայնք Մասիս, գյուղ Նոր Խարբերդ, Վարդաթիլի փողոց, 1/2 հասցեով  առանձնացվող 0,01200հա հատվածի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման, 

2․ ըստ սեփականության վկայականի 03-070-0079-0015-009 ծածկագրով 98,5քմ մակերեսով բնակելի տան բնակելի նպատակային նշանակությունը փոխել հասարակական՝ հասարակական սպասարկման տարածք գործառնական նշանակության։

 3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինա Մելոյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner