Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 468
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 293-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերով և հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝

1.Ստեղծել <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիսի մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։

2.Սահմանել <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիսի մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության  առարկան և նպատակը.

1)Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները բնակիչների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց մշակութային, կրթական, սպորտային հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացումը, կիրառական գիտելիքների ձևավորումը:

2)Կազմակերպության կրթական գործունեությունն իրականացվում է ի շահ անհատի, հասարակության և պետության:

3)Կազմակերպությունը, համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ, ապահովում է հաստատությունում ընդգրկված սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը։ 

4)Կազմակերպության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, ներառականության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:

5)Կազմակերպությունը իր գործունեությունն իրականացնում է տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրությամբ:

6)Կազմակերպության կրթական ծրագրերի ապահովման միջոցառումներում և ծառայություններում, որպես անբաժանելի մաս կարող են ներառվել՝

ա)Կազմակերպության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները,

բ)Մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները,

գ)Հաճախողների խնամքի, առողջության և անվտանգության պահպանման միջոցառումները` պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը։

3.Կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1)Լրացուցիչ կրթական, մարզաառողջարարական, ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ, կինոդիտումներ, խմբակներ, թատրոն,

2)Ստեղծել ռեսուրս-կենտրոններ՝ իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, 

3)Ճկուն ռեժիմով հաճախողներին սպասարկման ծառայությունների կազմակերպում։

4.Հաստատել <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիսի մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը /կցվում է/:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(30.22 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner