Ղեկավարվելով ,, Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով Նիզամի բնակավայրի գլխավոր հատակագիծը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս նոտարական տարածքի նոտար Սուրիկ Աթանյանի և Արարատի մարզի Նիզամի համայնքի ղեկավար Ռազմիկ Դունոյանի միջև 27․08․2003 թվականին կնքված /սեղանամատյան 1250/ պայմանագրի վերնագրում ,,գյուղատնտեսական,, բառը փոխարինել ,,գյուղարտադրական,, բառով, ,,1․Պայամանագրի առարկան,, բաժնի 1-ին կետում գրառված ,,վարելահող՝ 1,06 հա , 5-րդ կարգի,, բառերը, կետադրական նշանները և թվերը փոխարինել ,,1,06 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս,, թվերով, բառերով ու կետադրական նշաններով։
2․ II.Կողմերի իրավունքներն ու պարտականությունները ,, բաժնի 1․4 կետը շարադրել նոր խմբագրությամբ․
,,1․4 Վարձատուի համաձայնությամբ նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը՝ դրա ժամկետի ավարտից հետո, կամ ձեռք բերելու հողամասը գնման նախապատվության իրավունքով,։
3․ ,,III․ Վարձավճարը,, բաժնի 5-րդ կետում գրառված ,,4500,, թիվը փոխարինել ,,120․000,, թվով։ |