Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Օնիկ Բաղդասարյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 03.02.2022թ. N 337/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Օնիկ Հայրապետի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Խաչփար գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.32026 հա վարելահողի հողամասի /ծածկագիր՝ 03-050-0113-0150/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |