,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 3-րդ մասի համաձայն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 08.02.2022թ. NԳՍ/15.4/2217-2022 և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 08.02.2022թ. N01//00647-2022 գրությունները Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 04-ի N 05-Ա որոշման 1-ին կետում նշված N1 և N2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածները կցվում են/:
2.Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
,,2․ Սահմանել և հաստատել հավելավճար․
ա/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /միավորված նախկին 27 համայնքներում/ քաղաքական, հայեցողական, վարչական պաշտոններում աշխատած առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /միավորված նախկին 27 համայնքներում/ աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով, բ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքապետարանում /միավորված նախկին 27 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /միավորված նախկին 27 համայնքներում/ աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով գ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի /միավորված նախկին 27 համայնքներում/ տեխնիկական սպասարկման անձնակազմում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /միավորված նախկին 27 համայնքներում/ աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով
դ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի /միավորված նախկին 27 համայնքներում/ քաղաքացիական աշխատանք իրականացնող անձնակազում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /միավորված նախկին 27 համայնքներում/ աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով։,,
3..Որոշման 3-րդ կետի վերջակետից առաջ լրացնել ,,2022 թվականի փետրվարի 25-ից,, թվերն ու բառերը:
4. 6-րդ կետում գրառված ,,հայեցողական,, բառից հետո լրացնել ,, ,քաղաքացիական աշխատանք իրականացնող անձնակազմին,, կետադրական նշանն ու բառերը:
|