Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Ռոման Մանուկյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 21.02.2022թ. N 545/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Ռոման Գասպարի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Գեղանիստ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի՝ 0.2475 հա հողամասի /ծածկագիր՝ 03-028-0109-0061/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |