Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 12-րդ կետի պահանջները` Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու և հետևյալ ծրագրերը իրականացնելու նպատակահարմարությանը:
1) Մասիս համայնքում մանկապարտեզների կառուցում, նորոգում
Նախագծի արժեքը՝ 1250000,0 հազար ՀՀ դրամ,
2) Մասիս համայնքում հասարակական շենքերի կառուցում և վերանորոգում
Նախագծի արժեքը՝ 245000,0 հազար ՀՀ դրամ,
3) Մասիս համայնքում փողոցային լուսավորության համակարգի կառուցում և նորոգում
Նախագծի արժեքը՝ 350000,0 հազար ՀՀ դրամ,
4) Մասիս համայնքում բնակավայրերի գազաֆիկացում
Նախագծի արժեքը՝ 570000,0 հազար ՀՀ դրամ,
5) Մասիս համայնքի ք. Մասիսի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում
Նախագծի արժեքը՝ 80000,0 հազար ՀՀ դրամ,
6) Մասիս համայնքում ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի, մաքրման կայանի կառուցում /նորոգում/
Նախագծի արժեքը՝ 430000,0 հազար ՀՀ դրամ,
7) Մասիս համայնքի բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում և նորոգում
Նախագծի արժեքը՝ 260000,0 հազար ՀՀ դրամ,
8) Մասիս համայնքի բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ
Նախագծի արժեքը՝ 565000,0 հազար ՀՀ դրամ,
9) Մասիս համայնքում փողոցների նորոգում խճապատմամբ
Նախագծի արժեքը՝ 171000,0 հազար ՀՀ դրամ: |