Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով <<ՇԱՀՈՒՄՅԱՆ ԳՐՈՒՊ >> ՍՊԸ տնօրեն Արմեն Նադիրյանի դիմումը /հայտ՝ 15.09.2023թ. N 0001-1738/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Ազատաշեն բնակավայրում գտնվող <<ՇԱՀՈՒՄՅԱՆ ԳՐՈՒՊ >> ՍՊԸ -ին սեփականության իրավունքով պատկանող 03-006-0116-0016 կադաստրային ծածկագիրը կրող, 0.3135 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ միրգ բանջարեղենի վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով։ |