Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող ԼԱԴԱ ՆԻՎԱ մակնիշի 972 CR 61 համարանիշի, 2023 թվականի արտադրության փոխադրամիջոցը սեփականության իրավունքով հանձնել <<Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և համայնքային ենթակառուցվածքների սպասարկում>> ՀՈԱԿ-ին։ 2.Փոխադրամիջոցի փաստաթղթային ձևակերպումից հետո համայնքի հաշվապահական հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն ։ |