Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ Սուրեն Ամիրջանյանի 26․03․2024 թվականի զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է 1․ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող UAZ 330365-612 մակնիշի, 333 CS 61 համարանիշի, 2022 թվականի արտադրության ավտոմեքենան և SHANTUR SG 21-3 մակնիշի 5279 LL համարանիշի 2023 թվականի արտադրության գրեյդերը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և համայնքային ենթակառուցվածքների սպասարկում>> ՀՈԱԿ-ին։ |