Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1․2․ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանի 2022 թվականի հուլիսի 18-ի գրությունը ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ, Արարատի մարզի, Մասիս համայնքի, Նոր Խարբերդ բնակավայրի 1-ին փողոց 12/24 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.5հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-070-0113-0032, սեփականության իրավունքի վկայական 09062021-03-0049/ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար: |