Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Ժանետա Մարտիրոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Գետափնյա, 21-րդ փողոց, 81/1 հասցեում գտնվող ավտոտնակները (մակերեսը՝ 56,2քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01286 հա բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-030-0037-0140) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Ժանետա Վախթանգի Մարտիրոսյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 331974 (երեք հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ:
3.Շինությունների զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 571216 (հինգ հարյուր յոթանասունմեկ հազար երկու հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |