Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին մասի 2-րդ ենթակետի պահանջները և հաշվի առնելով Կամո Գրիշայի Մակարյանի դիմումը /մտից ՝ 20.11.2023թ. թիվ 15477/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Մ. Հերացու փողոց 2/5 հասցեում 0,00098 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0109-0225, սեփականության իրավունքի վկայական N 024102023-03-0014/, որը սահմանակից է Կամո Գրիշայի Մակարյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0109-0097/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Կամո Գրիշայի Մակարյանին :
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 100480 / հարյուր հազար չորս հարյուր ութսուն / ՀՀ դրամ, հողամասի կադաստրային արժեքի 150 տոկոսով՝ 1 քմ-ը 10253 /տաս հազար երկու հարյուր հիսուներեք / ՀՀ դրամ: