Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Սամվել Համբարձումյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Այնթապ, Երևան-Արտաշատ խճուղի 46/5 հասցեում գտնվող պարիսպը (մակերեսը՝ 0,70քմ), պահեստը (արտաքին մակերեսը՝ 65,90քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01755 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-012-0360-0024) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Սամվել Խաչատուրի Համբարձումյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 262271 (երկու հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ:
3.Շինությունների զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 779536 (յոթ հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |