Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 4-րդ մասով , հիմք ընդունելով Արսեն Միրզոյանի դիմումը /մտից ՝ 21.11.2022թ. թիվ 6590/, Մասիսի համայնքապետարանի և Արսեն Միրզոյանի միջև 30.08.2004 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի Նորաբաց, Կենտրոնական փողոց, 2/4 հողամաս հասցեում գտնվող 0,01 հա, ծածկագիր՝ 03-067-0044-0049, հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Արսեն Գրիգորի Միրզոյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Նորաբաց Կենտրոնական փողոց, 2/4 հողամաս հասցեում գտնվող 0,01 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-067-0044-0049 վկայական N 27012023-03-0053/, թույլատրել տվյալ պահին գործող հողի կադաստրային 1 քմ-ը 4441,8 դրամ արժեքով՝ ընդհանուր 444180 ՀՀ դրամ գնման նախապատվության իրավունքով, մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել Արսեն Գրիգորի Միրզոյանին՝ կառուցապատման նպատակով։ |