Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 259-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1696-Ա որոշումը, ինչպես նաև Արարատի մարզպետ Ս․ Թևոնյանի 09․10․2023թվականի N 01//05986-2023 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1. Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հանրապետության փողոց 73/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.70815 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը անհատույց, սեփականության իրավունքով  նվիրաբերությամբ տրամադրել Սիմոնյան կրթական հիմնադրամին , Սիմոնյան կրթական հիմնադրամի և Մասիսի համայնքապետարանի միջև 2022 թվականի հուլիսի 6-ին կնքված  հուշագրի համաձայն Թումո կենտրոն կառուցելու նպատակով։

2․ 10-օրյա ժամկետում կնքել նվիրաբերության պայմանագիր։ 

3․ Մասիս համայնքի ղեկավարին պայմանագիրը կնքելու պահից  երեք տարվա ընթացքում ծրագիրը չիրականացնելու դեպքում՝  լուծել նվիրաբերության պայմանագիրը, պայմանագիրը լուծելուց հետո հողամասը և դրա վրա առկա անշարժ գույքերը սեփականության իրավունքով  հաշվառել համայնքի անշարժ գույքի հաշվեկշռում։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner