Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով ,,ԱՐՄ ԹՌԱՍԹ,, ՍՊԸ -ի կազմած 30.09.2024թ ԳԳԾ-09/602 գնահատման հաշվետվությունը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ անշարժ գույքը օտարել աճուրդ վաճառքի միջոցով․
- ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, Զորակ Տիգրան Մեծի փողոց 3-րդ նրբանցք 3 հասցեում գտնվող 03-044-0012-0040 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.00745 հա մակերեսով անշարժ գույքը, մեկնարկային գին սահմանել շուկայական արժեքը 4800000 /չորս միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ /գնահատման ներկայացված անշարժ գույքի շուկայական արժեքը 4720000 ՀՀ դրամ /:
|