Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Սամվել Սուքեյանի դիմումը /մտից ՝ 27.02.2023թ. թիվ 2683/. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս, Նոր թաղամաս 39/29 ավտոտնակ հասցեում 0,0023 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0126-0051, սեփականության իրավունքի վկայական N 1081172/, որը ծանրաբեռնված է Սամվել Սուքեյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0126-0051-001/ և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սամվել Սերյոժայի Սուքեյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 102165 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441.8 ՀՀ դրամ: |