Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և նկատի ունենալով, որ Հայկուհի Հակոբյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք ք. Մասիս 3-րդ թաղամաս 5-րդ փողոց թիվ 34/5 հասցեում գտնվող ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 54,8 քմ, ներքին մակերեսը՝48,3 քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00548հա բնակելի կառուցապատման հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0087-0055) մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարելու ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք 5-րդ փող տ 31 հասցեի բնակիչ՝ Հայկուհի Հակոբյանին: 2.Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 107902 (հարյուրյոթ հազար ինը հարյուր երկու) ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 243420 (երկու հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ:
4.Ավտոտնակներն ու հողամասը օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |