Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -4 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի գրությունը՝ /մտից ՝ 11.01․2024թ. N 254/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Նորամարգ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-068-0120-0002 կադաստրային ծածկագրով, 0.7733հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասից 0․05 հա փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
|