Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշումների քաղվածքները՝ /ծածկագիր 032225EHGEQT, 03232CMBVZ6L/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. Մասիս համայնքի Նորամարգ և Ջրահովիտ բնակավայրերի հետևյալ փողոցներն անվանակոչել համաձայն կադաստրի կոմիտեի կայացրած հասցե տրամադրելու մասին որոշումների՝
1․1 Մասիս համայնք, Նորամարգ, Սահմանապահների փողոց 1-ին փակուղի - 032225EHGEQT ծածկագիր,
(նկարագիրը՝ Նորամարգ բնակավայրի Սահմանապահների փողոցից դեպի 03-068-0201-0017 ծածկագրով գույքային միավոր):
1.2 Մասիս համայնք, Ջրահովիտ 13-րդ փողոց 1-ին փակուղի - 03232CMBVZ6L ծածկագիր,
(նկարագիրը՝ Ջրահովիտ բնակավայրի 13-րդ փողոցից դեպի 03-079-0037-0001 ծածկագրով գույքային միավոր)։ |