Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Գևորգ Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայտը (162692)․ որոշում եմ՝
1.Գևորգ Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք, գյուղ Արբաթ հասցեում տալ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն։
2․Գևորգ Մարտիրոսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: