Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Էդգար Վանիկի Ծատուրյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Հ․ Շիրազի փողոց 29/11 հասցեում գտնվող ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 49,6քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00496 հա բնակելի կառուցապատման հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0135-0213) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Էդգար Վանիկի Ծատուրյանին:
2.Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 97.662 (ինսունյոթ հազար վեց հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 220․314 (երկու հարյուր քսան հազար երեք հարյուր տասնչորս) ՀՀ դրամ:
4.Ավտոտնակը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |