Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ - 220 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի գրությունը՝ /մտից ՝ 06.06․2024թ. N 8092/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նոր Կյուրին և Նոր Խարբերդ բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Նոր Կյուրին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-072-0452-0001 կադաստրային ծածկագրով, 0․02759 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի և 03-070-0242-0001 կադաստրային ծածկագրով, 0․028903 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքի հողամասերը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
|