Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում նշված հողամասերն օտարել աճուրդ վաճառքի միջոցով․
1.1 Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում գտնվող 03-058-0221-0001 կադաստրային ծածկագրով, 1.87313 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 28032024-03-0019/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ի չափով, 1096000 /մեկ միլիոն իննսունվեց հազար / ՀՀ դրամ։
1.2 Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում գտնվող 03-058-0205-0033 կադաստրային ծածկագրով, 0.05183 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 28032024-03-0082/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ի չափով, 77200 /յոթանասունյոթ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ։
1․3 Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող 03-054-0301-0003 կադաստրային ծածկագրով, 1.93 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 27022024-03-0114/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ի չափով, 5840700 / հինգ միլիոն ութ հարյուր քառասուն հազար յոթ հարյուր / ՀՀ դրամ։
1․4 Մասիս համայնքի Սիս բնակավայրում գտնվող 03-083-0108-0026 կադաստրային ծածկագրով, 0.03509 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 09042024-03-0044/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ի չափով, 53000 / հիսուներեք հազար / ՀՀ դրամ։ |