Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Սպարտակ Հայրապետյանի դիմումը /մտից՝ 21.05.2025թ, թիվ 5427/, 10.07.2012 թվականին Հովտաշատ գյուղի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի և Սպարտակ Հայրապետյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Հովտաշատ բնակավայրի 03-054-0207-0012 ծածկագիրը կրող 1,5 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Սպարտակ Ստյոպայի Հայրապետնյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող 03-054-0207-0012 ծածկագրով 1,5 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը / իրավունքի պետական գրանցման վկայական N 11062025-03-0047/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով՝ 1 քմ-ը 202 ՀՀ դրամ, ընդհանուր 3030000 /երեք միլիոն երեսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել Սպարտակ Ստյոպայի Հայրապետյանին։