Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Ավետիկ Խաչատրյանի դիմումը /մտից՝ 21.06․2024թ. N 8745/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գեղանիստ բնակավայրում գտնվող, 03-028-0105-0073 կադաստրային ծածկագրով /0,0326 հա/ և 03-028-0105-0074 կադաստրային ծածկագրով /0,03026 հա/ հողամասերի նկատմամբ Ավետիկ Խաչատրյանին տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ սեփականության իրավունքով պատկանող , Գեղանիստ բնակավայրի 29-րդ փողոց 28 հողամաս հասցեում գտնվող գույքային միավորի սպասարկման /մուտք ու ելք/ նպատակով :
2. Ավետիկ Սուրենի Խաչատրյանի հետ կնքել 99 տարի ժամկետով սերվիտուտի պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանել յուրաքանչյուր միավորի համար 30000/ երեսուն հազար/ ՀՀ դրամ :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |