Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերի, ,,Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1. ,,Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ,, ,,Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն,, :
2.Սահմանել, որ կազմակերպության հիմնական նպատակն է Մասիս համայնքի վարչական տարածքի սահմաններում համայնքի սեփականություն հանդիսացող տարածքների բարեկարգման, կանաչապատման, բնության ու շրջակա միջավայրի պահպանության, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտներում աշխատանքների իրականացումն է:
3. Սահմանել, որ կազմակերպությունը իրավունք ունի զբաղվելու հետևյալ ձեռնարկատիրական գործունեությամբ.
1)Ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող տարածքների բարեկարգում, կանաչապատում,
2)Ոչ կենցաղային, շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքում, փոխադրում,
3)Ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող շենք-շինությունների վերանորոգում, բարեկարգում:
4.Հաստատել ,,Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ /կցվում է/:
5. Սույն որոշումն ուժ մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: