Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մասիս համայնքի ավագանու 08.02.2022 թվականի N 24-Ն որոշումն ու Ա/Ձ Զաբել Խաչատրյանի ներկայացրած հայտը. որոշում եմ՝
1.Ա/Ձ Զաբել Խաչատրյանին /Մասիս համայնք, գ․ Նոր Խարբերդ 1-ին փողոց թիվ 34 հասցեում գտնվող (0-26 քմ) առևտրի օբյեկտում/ տալ ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն՝ 4-րդ եռամսյակի համար:
2.Գանձել 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք: