|  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Գարիկ Արտաշի Ջանազյանի դիմումը /մտից ՝ 28.08.2024թ. թիվ 11796/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
 1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնք  Գետափնյա  12-րդ փողոց 2/4 հողամաս  հասցեում գտնվող 0,02392 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-030-0020-0060, սեփականության իրավունքի վկայական N 10022025-03-0050/, որը սահմանակից է Արտաշ Ջանազյանին, Զարուհի Ջանազյանին, Գագիկ Ջանազյանին, Արտակ Ջանազյանին, Գևորգ Ջանազյանին սեփականության իրավունքով պատկանող  /ծածկագիր՝ 03-030-020-036/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել  Արտաշ Ջանազյանին, Զարուհի Ջանազյանին, Գագիկ Ջանազյանին, Արտակ Ջանազյանին, Գևորգ Ջանազյանին  ։     2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1062530 / մեկ միլիոն վաթսուներկու հազար հինգ հարյուր երեսուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու / Հայաստանի Հանրապետության դրամ:  |