Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Սենիկ Զոհրաբյանի դիմումը /մտից՝ 28.12.2022թ. թիվ 8519/, Մասիս քաղաքապետի և քաղաքացի Սենիկ Զոհրաբյանի միջև 07.12.2004թ, թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0128-0943 ծածկագիրը կրող 0,0084 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Սենիկ Եգորի Զոհրաբյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0128-0943 ծածկագրով 0,0084 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողատեսքի հողամասը / վկայական N 29092023-03-0019/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 150 %-ով /1 քմ-ը 10253 ՀՀ դրամ/ ընդհանուր 861 252 /ութ հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել Սենիկ Եգորի Զոհրաբյանին: |