Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Գագիկ Արծվիկի Մխիթարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Այնթապ, Երևան-Մեղրի մայրուղի 2-3կմ 18/7 հասցեում գտնվող շինությունը՝ ընդհանուր 52,9քմ արտաքին մակերեսով, և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01373 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-012-0279-0018) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Գագիկ Արծվիկի Մխիթարյանին:
2․Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 937441 ( ինը հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․Շինությունների սպասարկման և պահպանման համար հատկացվող հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 469943 (չորս հարյուր վաթսունինը հազար ինը հարյուր քառասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․ Ավել հատկացվող հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 419751 (չորս հարյուր տասնինը հազար յոթ հարյուր հիսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ:
5․ Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
6․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: